<< Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի նոր նախագահ Հաշիմոտո Սեյկոն պաշտոնը ստանձնելուց հետո խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին: Նա առաջնահերթ խնդիր է համարում անվտանգ խաղերի անցկացումը և մարզահանդեսի հաջողության համար կներդնի բոլոր ջանքերը։
Հաշիմոտոն ծնվել է 1964թ․ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերից հինգ օր առաջ: Հայրը ազգային ստադիոնում դիտել է այդ մարզահանդեսի բացման արարողությունը և երազել է, որ դուստրը դառնա օլիմպիական մեդալակիր: Ահա թե ինչու է նա փոքրիկին տվել Սեյկո անունը։ << Սեյկա >> ճապոներեն նշանակում է օլիմպիական կրակ:
Հաշիմոտոն իր կյանքը կապել է սպորտի, օլիմպիական խաղերի հետ, և կարծում է, որ այսուհետ նույնպես նվիրված կլինի այդ գործին:
56-ամյա նախկին մարզուհին չմշկորդ և հեծանվորդ է , յոթ օլիմպիական խաղերի մասնակից, 1992թ.Ալբերվիլի ձմեռային մարզահանդեսում չմշկավազքի 1500 մետր տարածության բրոնզե մեդալակիր է։